Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
Բոլորը

Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը և նրա գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպում, ապա համատեղ մամուլի ասուլիս ունեցավ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրեցին արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր։

Մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանն իր գոհունակությունը հայտնեց երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ փաստաթուղթը նոր թափ կհաղորդի հարաբերությունների զարգացմանը։

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ նախարարը նշեց, որ ցուցանիշները դրական միտում ունեն․ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների առևտրաշրջանառությունն արդեն իսկ գերազանցել է նախորդ ամբողջ տարվա ծավալները։ Այդուհանդերձ, ըստ նրա, ծավալները դեռևս փոքր են, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր դրանք մեծացնելու ուղղությամբ։

Միրզոյանը հայտնեց, որ այսօր Երևանում բացվելու է հայ-սլովենական գործարար համաժողով, իսկ հոկտեմբերի 30-ին նախատեսվում են «բիզնես-կառավարություն» ձևաչափով հանդիպումներ։ Ֆինանսական գործակցության շրջանակում նախարարը որպես հաջողված օրինակ մատնանշեց հայկական «Ինեկո» ընկերության կողմից սլովենական բանկերից մեկի բաժնետոմսերի ձեռքբերումը։

Երկկողմ օրակարգի առանցքային թեմաներից էին եղել նաև առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, արդարադատությունն ու տուրիզմը։ Միրզոյանը հատուկ շնորհակալություն հայտնեց սլովենական կողմին՝ Հայաստանում համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման գործում ցուցաբերած փորձագիտական աջակցության համար։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նաև Սլովենիայի մարդասիրական ծրագրերը, որոնց շրջանակում արդեն մի քանի տարի շարունակ պատերազմից տուժած հայ երեխաներն ու նրանց ծնողները մեկնում են Սլովենիա՝ հոգեբանական և առողջապահական վերականգնողական աջակցություն ստանալու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Հայկական կողմը ներկայացրել է խաղաղության օրակարգն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Սլովենիային՝ Հայաստանի խաղաղության նախաձեռնություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը լիակատար աջակցություն ցուցաբերելու համար։

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ երկու երկրների ժողովուրդներն ունեն բազմաթիվ նմանություններ, որոնցից մեկը սերն է մեղվաբուծության նկատմամբ։

«Հայաստանում խոսք կա՝ «աշխատել մեղվի պես», ինչը նշանակում է՝ աշխատել շատ և անդադար։ Լավ կլինի, որ մենք շարունակենք մեղվի պես աշխատել մեր օրակարգի առաջմղման ուղղությամբ»,— եզրափակեց իր խոսքը ՀՀ արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան