Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ներկա է եղել կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը:
Հայ մարտիկը նաև հյուրընկալվել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային: Ծառուկյանը «Նոու Կամպ» ստադիոնի VIP օթյակում խաղը դիտել է UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, որը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոում» «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ:

Դավիթ Եղիազարյան

