Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում դարձել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի կանանց 30-րդ ակումբային գավաթի փոխչեմպիոն:
Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և երրորդ խաղատախտակի վրա նվաճել անհատական արծաթե մեդալ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
«CE Gambit Bonnevoie» թիմի կազմում հանդես են եկել նաև Աննա Ուշենինան (Ուկրաինա), Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան), Ալեքսանդրա Մալցևսկայան (Լեհաստան) և Նարիման Խալաֆովան (Ադրբեջան):


