Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը ևս անհաջող էր Հայաստանի հավաքականի համար:

Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ մտան Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն են կրել:

Աշոտ Խաչատրյանի որակավորման փուլում 8:3 հաշվով հաղթել է մոլդովացի Միհայ Պետիչին, իսկ 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվել է կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, ուկրաինացի Պավրիզ Նասիբովին:

Հայկ Խլոյանը որակավորման փուլում 10:0 հաշվով ուժեղ է գտնվել մարոկկացի Համզա Բումադիենից, իսկ երկրորդ գոտեմարտում 0:8 հաշվով պարտվել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին:

Ռազմիկ Քուրդյանը մեկնարկային գոտեմարտում 0:1 հաշվով պարտվել է էստոնացի Հեիկի Նաբիին: Հայ ըմբիշը վնասվածքի պատճառով հաժարվել է պայքարից:

Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:

Հոկտեմբերի 24-ին պայքարի մեջ մտած ու պարտություն կրած Եվրոպայի գործող փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 2:2 հաշվով պարտվել է չինացի Լիգու Չաոյին ու դուրս մնացել պայքարից:

Նախօրեին պարտություն էին կրել նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):

Դավիթ Եղիազարյան