ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

ՆԳՆ-ն տեղեկատվություն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին՝ ժամը 12։00-ի դրությամբ։

«Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը գտնվում է ստուգման փուլում։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում են ներկայացրել և տեղեկանք ստացել 10 անձ։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 12 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 2 զանգեր։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 4 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 50 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրությունում: