Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր

02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
02.03.2026 | 16:06
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»
02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
02.03.2026 | 15:45
Թումանյան փողոցում տեղակայված «Կարաս» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
02.03.2026 | 15:38
Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան
02.03.2026 | 15:35
Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
02.03.2026 | 15:30
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի
02.03.2026 | 15:20
Իրանում 555 մարդ է զոհվել // Նոր Սահմանադրության նախագիծը մարտին կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 15:12
Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին
02.03.2026 | 15:06
Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
02.03.2026 | 15:03
Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին
02.03.2026 | 14:54
Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն սահմանելու մասին: Ելիսեյան պալատի ղեկավարը նման որոշում է կայացրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ֆոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մակրոնը դատապարտել է ցույցերի ընթացքում տեղ գտած բռնությունները: Նրա խոսքով՝ այդ հանցագործություններն արդարացում չունեն. ոչ մի զայրույթ չի կարող արդարացնել ոստիկանների ու ժանդարմների, շենքերի ու առևտրի կետերի վրա հարձակումները:

Նա նշել է նաև, որ ցանկանում է տեսնել այնպիսի Ֆրանսիա, որտեղ «կարելի է աշխատելով արժանապատիվ ապրել»: «Ես կառավարությանն ու խորհրդարանին խնդրում եմ անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ տարվանից մենք կարողանանք մեր սեփական աշխատանքի շնորհիվ ավելի լավ ապրել: 2019 թվականից նվազագույն աշխատավարձն ամսական 100 եվրոյով կավելանա»,- հավելել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև այլ միջոցներ է առաջարկել, որոնք վարչապետը կներկայացնի խորհրդարանականներին:

Նշենք, որ նոյեմբերի կեսից Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացնում: Ցուցարարներն ի սկզբանե հանդես էին գալիս վառելիքի գների բարձրացման դեմ, իսկ հետո սկսեցին դժգոհություն հայտնել երկրում տիրող սոցիալական իրավիճակի կապակցությամբ:

Զանգվածային բողոքի ակցիաներն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, մեքենաներ այրելով, բանկեր և խանութներ վնասելով: Ցույցերի մեկնարկից ի վեր իրավապահներն ավելի քան 4.500 մարդու են ձերբակալել: