Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Բուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Սոֆիայում՝ «Պրոգրեսիվ Բուլղարիա» կուսակցության կենտրոնակայանի մոտ, պետական պահպանության ծառայության (NSO) աշխատակիցը նրան հրել և գցել է գետնին։ Միջադեպը հանգեցրել է խորհրդարանի նախագահ Միհաելա Դոցովայի և NSO-ի ղեկավար Էմիլ Տոնևի հրաժարականի պահանջների, գրում են տեղական լրատվամիջոցները։

Կոլտուկլիևան հայտնել է, որ բուժում է ստանում ուսի ուժեղ ցավերի պատճառով և, հնարավոր է, վիրահատության կարիք ունենա։ Բժիշկները նաև լրացուցիչ հետազոտություններ են անցկացնում՝ ներքին վնասվածքների առկայությունը բացառելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, երբ լրագրողը փորձել է Դոցովային հարցեր ուղղել՝ կապված խորհրդարանական լսումների հետ, որոնք վերաբերում էին վիճահարույց նախագահական ներմանը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Կոլտուկլիևան բացում Դոցովայի մեքենայի դուռը, որից հետո անվտանգության աշխատակիցը նրան հրում է, և նա ընկնում է մայթին։ Խորհրդարանի նախագահի շարասյունը հեռանում է դեպքի վայրից։

Լրագրողը պատմել է, որ հիշում է, թե ինչպես է ընկել գետնին, իսկ ավելի ուշ սրտխառնոց, գլխացավ և ուսի ուժեղ ցավեր է ունեցել։ Սկզբում նրան բուժօգնություն են ցուցաբերել Սոֆիայի Ռազմաբժշկական ակադեմիայում, ապա տեղափոխել են «Սուրբ Սոֆիա» հիվանդանոց։

Ռազմական դատախազությունը նախաքննական վարույթ է սկսել։ Միջադեպին մասնակցած աշխատակից Մարտին Վարադինովն արդեն ցուցմունք է տվել, իսկ պետական պահպանության ծառայությունը (NSO) ներքին քննություն է սկսել։

Խորհրդարանի նախագահ Միհաելա Դոցովան միջադեպն անընդունելի է որակել և ափսոսանք հայտնել Կոլտուկլիևային։ Միաժամանակ, նա նշել է, որ զարմացել է, երբ լրագրողը բացել է մեքենայի դուռը, և դրանից հետո հստակ չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել։ Դոցովան խոստացել է ապահովել լիակատար թափանցիկություն և հետաքննել անվտանգության աշխատակիցների գործողությունները։

NSO-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող նախագահ Իլիանա Յոտովան դատապարտել է աշխատակցի գործողությունները՝ ընդգծելով, որ լրագրողները պետք է կարողանան ազատորեն և առանց վախի աշխատել։

Միջադեպը նաև քաղաքական վեճի պատճառ է դարձել։ «GERB» կուսակցությունը հայտարարել է, որ ստորագրություններ է հավաքում խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու և Դոցովային նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության համար։ «Ժողովրդավարական Բուլղարիա» և «Մենք շարունակում ենք փոփոխությունները» կուսակցությունները նույնպես դատապարտել են միջադեպը և պահանջել NSO-ի ղեկավար Էմիլ Տոնևի հրաժարականը։ Մի շարք այլ քաղաքական գործիչներ ևս պահանջել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Կոլտուկլիևան հայտարարել է, որ ապաքինվելուց հետո մտադիր է վերադառնալ աշխատանքի։ Նրա խոսքով՝ այս դեպքը, ի վերջո, վերաբերում է վարքագծի տարրական նորմերին և լրագրողների նկատմամբ հարգանքին, այլ ոչ թե կուսակցական քաղաքականությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի