Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Լուրեր

23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Բաթումում Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում է անցկացրել։ Բանակցությունների արդյունքներով նախարարը հայտարարել է, որ համագործակցության այս նոր ձևաչափը կարևոր քայլ կդառնա տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ այն նաև ավելի կընդգծի Վրաստանի դերը Միջին միջանցքի զարգացման համատեքստում, որը ներկայիս գործընթացներում չափազանց արդիական և կարևոր նշանակություն ունի, գրում է Sova news-ը։

«Հուլիսին Ուզբեկստանի նախագահի՝ Վրաստան կատարած պետական այցի շրջանակում մենք Ուզբեկստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատեցինք։ Սա ևս մեկ ապացույց է, որ մեր երկրների միջև հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Թուրքմենստանի հետ կապերի խորացման համար կարևոր նշանակություն ունեցավ նաև Թուրքմենստանի նախագահի՝ այս տարվա հուլիսին կայացած պետական այցը։ Այդ այցի ընթացքում նույնպես նոր հնարավորություններ ստեղծվեցին քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման համար»,- նշել է Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Նախարարը նշել է, որ այս տարվա հունիսին Ղրղզստան առաջին պաշտոնական այցը կատարել է հենց Վրաստանի վարչապետը։

«Տաջիկստանում նույնպես կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել։ Վրաստանի նշանակությունը երկու երկրների համար էլ մեծ է։ Եթե դիտարկենք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ակնհայտ է, որ անհրաժեշտ է ամրապնդել մեր կապերը։ Անշուշտ, այս ամենը իրական և կոնկրետ տնտեսական արդյունքների վերածելու համար անհրաժեշտ է ուժեղ քաղաքական երկխոսություն։ Հենց այս ընդհանուր շահերի վրա է հիմնված մեր այսօրվա հանդիպումը, որը նշանակալի ներդրում կունենա մեր տարածաշրջանների մերձեցման և մեր երկրների ու ժողովուրդների համար նոր հնարավորությունների ստեղծման գործում»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Նա առանձին ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված արդի իրողությունները և Վրաստանի շուրջ առկա հակամարտությունները՝ երկրի դերը, «անշուշտ, ավելի է մեծացել»։ Բոճորիշվիլիի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկրները դա հստակ գիտակցում են։

«Վրաստանն առանցքային դեր է խաղում։ Կենտրոնական Ասիայի համար մեր նշանակությունը պայմանավորված է բազմաթիվ ուղղություններով և տարբեր համատեքստերում։ Առաջին հերթին, իհարկե, խոսքը փոխկապակցվածության, գործնական կապերի, ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային շուկաներ մուտք ունենալու մասին է։ Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ Կենտրոնական Ասիայի համար Վրաստանը շատ կարևոր երկիր է միջազգային շուկաներ մուտքի տեսանկյունից»,-հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի