Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
Երևանի Աճառյան փողոցում կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ ՆԳՆ հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 11 մարդ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Պարզվել է, որ կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ Ըստ նախնական տվյլաների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Հանգամանքները պարզվում են»։

