Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել

Լուրեր

23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:44
Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 14:35
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ բարձր գնահատելով Նարենդրա Մոդիի հանձնարարությամբ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ադրբեջան՝ Իլհամ Ալիևն ընդգծել է դրա կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները քննարկելու տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հնդկաստանի հարաբերությունների ներկա վիճակի շուրջ։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։

Նշվել է, որ Ադրբեջանն ու Հնդկաստանը, լինելով Գլոբալ հարավի մաս, միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Գլոբալ հարավի երկրներին հուզող խնդիրների շուրջ հանդես են գալիս նմանատիպ դիրքորոշումներով։ Այս համատեքստում քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարևորությանը։ Ընդգծվել է քաղաքական շփումների և տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի, այդ թվում՝ տնտեսական ու գործարար պատվիրակությունների այցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ երկկողմ կապերի զարգացման նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի