Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ԵՏՄ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, իսկ անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների մասին կանխատեսումներին ժամանակը պատասխան կտա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողն իր հարցում հիշեցրել էր, ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների կազմած զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում կանխատեսվում է ԵՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության 56%-ով անկում, ՀՆԱ-ի 15.6%-ով նվազում, գազի գնի 69%-ով թանկացում և աշխատանքային միգրանտների պայմանների խստացում։

Արձագանքելով այս տվյալներին՝ Փաշինյանը նշեց «Իմ կարծիքը մինչև հիմա արտահայտածից որևէ բան չի փոխվել։ Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք։ Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է, մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունն ու հարաբերությունների դիվերսիֆիկացիան, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»։

Վարչապետը հիշեցրեց նաև Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ ընդգծելով, որ այն կյանքի է կոչվել քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ (50 հազար ստորագրությունների հավաքմամբ), ինչը Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ և կարևոր արտահայտություն է։

«Սա Հայաստանում ժողովրդավարության կարևոր արտահայտություն է, և մենք պատրաստվում ենք մեր երկրում ժողովրդավարությունը նույնպես պաշտպանել»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան