41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին

Լուրեր

21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական բյուջեից առաջարկվում է վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ հատկացնել՝ մինչև տարեվերջ նախատեսվող ծախսերը կատարելու համար։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։

Միաժամանակ, առաջարկվում է պետբյուջեով հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատավարձերի համար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցների խրախուսման, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոսին Կառավարության կազմի փոփոխությունների հետևանքով։ Դրանց արդյունքում աշխատակազմում եղել են աշխատակիցների ընդունումներ և ազատումներ, իսկ կատարողականի գնահատման հիմքով խրախուսումները հանգեցրել են աշխատակիցների միջին ամսական աշխատավարձի բարձրացման։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված միջոցների օգտագործման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ միջոցառման շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։ Այդ պատճառով առաջարկվում է 41 մլն 813 հազար դրամը չօգտագործված ծրագրից տեղափոխել աշխատավարձերի և հավելավճարների հոդված։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է երկու ֆինանսական փոփոխություն՝ 41.8 մլն դրամի վերաբաշխում աշխատավարձերի համար և 62.2 մլն դրամի լրացուցիչ հատկացում վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու նպատակով։

Նարեկ Կիրակոսյան