Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով․ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ մանրամասնելով, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։
«Վեոլիա Թիմն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։ Ըստ տեխնիկական հնարավորության` ընկերությունը տարածքների ջրամատակարարումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով:
Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է հաղորդագրությունում։

