«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Փյունիկը» փոխել է տնային մարզադաշտը և այսուհետև մրցակիցներին կընդունի «Freedom Arena»-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը
ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան նորակառույց մարզադաշտը գտնվում է Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի տարածքում՝ «Փյունիկի» մարզադպրոցի հարևանությամբ:
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ հոկտեմբերի 23-ին «Freedom Arena» մարզադաշտում մեր առաջին տնային խաղին, որտեղ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկն» ընդունելու է «Գանձասարին»։ Խաղի սկիզբը՝ 19։00։ Մուտքն ազատ է»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:
Հայաստանի առաջնության 10-րդ տուրից հետո «Փյունիկը» 23 միավորով երրորդ տեղում է:

