Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկովի և Ջարեդ Քուշների արագ հանդիպման հույս ունեն, որի ընթացքում նրանք կկարողանան Պուտինին տեղեկացնել ուկրաինացիների ու եվրոպացիների հետ ունեցած իրենց շփումների մասին, ինչպես նաև ազդակներ փոխանակել մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։

«Հույս ունենք, որ արդեն մոտ ժամանակներս կհաջողվի կազմակերպել հանդիպումը, և ամերիկացի բանակցողները կկարողանան նախագահ Պուտինին տեղեկացնել թե՛ ուկրաինացիների, թե՛ եվրոպացիների հետ ունեցած շփումների մասին, ինչպես նաև շարունակել ազդակների փոխանակումը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև՝ մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա այսպես է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Պուտինի աշխատանքային ժամանակացույցում հանդիպում նախատեսվածծ է Թրամփի ներկայացուցիչների հետ, որոնք երեքշաբթի բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում։

«Ամեն անգամ նման հանդիպումները ներկայացվում են որպես շատ կարևոր։ Դրանք ամեն անգամ ժամանակին են անցկացվում և շատ բովանդակալից են։ Մենք բարձր ենք գնահատում ամերիկացի բանակցողների միջնորդական ջանքերը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հարցին էլ՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը այն տեղեկությունը, որ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, Պեսկովը պատասխանել է․ «Մենք ձեզ կտեղեկացնենք, թե երբ և որտեղ տեղի կունենա հանդիպումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի