Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
Հոկտեմբերի 20-22-ին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդագրությունը՝ ստորև․
Երևանում 19-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

