Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
Հասարակություն
18.10.2026 | 15:28
Հայաստանում 2026 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Կառավարություն դեռ չի հաստատել այս ժամկետները, նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախագիծը։
Զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը՝ հունվարի 7-ից 31-ը ներառյալ։
Զորակոչի ենթակա են այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև նրանք, որոնց նախկինում տրված տարկետման ժամկետը լրանում է մինչև այդ օրը։ Զորակոչվելու են նաև օրենքով նախատեսված մյուս համապատասխան խմբերի քաղաքացիները, այդ թվում՝ կամավոր հիմունքներով ծառայության դիմում ներկայացրած կանայք։
Կառավարության որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ապահովել զորակոչից խուսափող քաղաքացիների որոնումը, իսկ ՆԳՆ-ն ու ԱԱԾ-ն զորակոչի ընթացքում պետք է ուժեղացնեն վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում։
Եվգենյա Համբարձումյան

