Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել

Լուրեր

17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
Բոլորը

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հայտարարության ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողությունը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայանգիրը և Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև համագործակցության 2027-2029 թթ. ճանապարհային քարտեզը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարության նախարար Գուլզաթ Իսամատովան փոխանակել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարար Ակիլ Տոկտոբաևը փոխանակել են Սևանա և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր սոցիալական հիմնադրամի նախագահ Բախտիյար Ալիևը փոխանակել են կենսաթոշակային ապահովության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կուլբանիչբեկ Բոկոնտաևը փոխանակել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին կից անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև համագործակցության հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կուլբանիչբեկ Բոկոնտաևը փոխանակել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության հուշագիրը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևը փոխանակել են Երևան և Բիշքեկ քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Փաստաթղթերի փոխանակման արարողությանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը։