Մենք զգում ենք՝ եվրաինտեգրման ինչ խորը պրոցեսներ են գնում Հայաստանում․ Նարեկ Կարապետյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում,«Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
16.10.2026 | 18:34
ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
16.10.2026 | 17:45
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում
16.10.2026 | 17:37
Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը
16.10.2026 | 17:23
Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ
16.10.2026 | 17:12
Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեղերի շուկայի օրենսդրական կարգավորումներին, դեմպինգի ռիսկերին, ու նաև հեգնանքով խոսեց Երևանում անցկացվող COP17 համաժողովի մասնակիցների կազմի և դրա վրա ծախսված 30 միլիոն դոլարի մասին։

Խոսելով դեղերի գրանցման բարձր գներին (շուրջ 10 000 դոլար մեկ դեղի համար, որն էականորեն թանկ է Վրաստանից) և դրա հետևանքով սև շուկայի ձևավորմանը՝ Կարապետյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը դեմպինգի կամ մոնոպոլիայի չի հանգեցնի։

«Տարբեր ընկերություններ գրանցելու են նույն արդյունքը բերող, տարբեր արտադրողներից դեղեր։ Եթե նույնիսկ մեկը որոշակի ժամանակահատված դեմպինգ անի, այլընտրանք առաջարկողները շուկայում մնալու են։ Բացի այդ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է արդյունավետ գործի»,- ընդգծեց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչու COP17-ին ներկա չեն եվրոպական երկրների ղեկավարներ, Նարեկ Կարապետյանը հեգնանքով նշեց․ «Մենք ուրախ ենք, որ մեր երկիր են այցելել Տաջիկիստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Իրանի ղեկավարները և Զանզիբարի նախագահը։ Մենք զգում ենք, թե եվրաինտեգրման ինչ խորը պրոցեսներ են գնում Հայաստանում։ Եվրոպական միության երկրների ուշադրությունը շատ է երևում»։ Կարապետյանը քննադատեց COP17-ի կազմակերպման համար պետական բյուջեից կատարված ծախսերը՝ դրանք անվանելով կոռուպցիոն դրսևորում․ ըստ նրա՝ 30 միլիոն դոլար է ծախսվել ընդամենը 10 օրվա միջոցառման համար, ինչը համադրելի է Գյումրի քաղաքի տարեկան ներդրումային բյուջեի հետ։ 22 միլիոն դոլար կանխավճար է փոխանցվել մեկ ընկերության («Մերիդիան»), որն ըստ նրա՝ միակ մասնակիցն է եղել մրցույթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան