Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»

Լուրեր

16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
16.10.2026 | 18:34
ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
16.10.2026 | 17:45
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում
Բոլորը

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի քաղաքացի, «Şanlıurfa Olay» թերթի մեկնաբան Ջելալ Չիֆթչիի նկատմամբ, որին մեղադրում են «իշխանությունը բռնի կերպով զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեջ», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության համաձայն՝ հետաքննության առիթ են դարձել տարբեր անձանց, այդ թվում՝ Չիֆթչիի կողմից սոցիալական ցանցերում ապակառուցողական հրապարակումներ տարածելու փաստերը։

«Ստուգման ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 21-ի՝ Նախարարների կաբինետի թիվ 309 որոշման ընդունումից հետո բազմիցս տարածվել են կրոնական-արմատական բովանդակությամբ նյութեր, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված։ Դրանք ուղղված են եղել Ադրբեջանում պետական իշխանությունը հեղաշրջման միջոցով բռնի կերպով զավթելուն, սահմանադրական կարգը բռնի ուժով փոփոխելուն, ինչպես նաև կրոնական ատելություն և թշնամանք հրահրելուն։ Բացի այդ, տարբեր վերնագրերով արձանագրվել են արմատական բնույթի բազմաթիվ կոչեր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

2026 թվականի հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը նշված փաստերի առնչությամբ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով (իշխանությունը բռնի կերպով զավթելու և սահմանադրական կարգը փոխելու վերաբերյալ կրկնվող հրապարակային կոչեր), 283.2.1 հոդվածով (արմատականության և մոլեռանդության հողի վրա բռնության կիրառմամբ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում) և 167-3.1 հոդվածով (կրոնական-ծայրահեղական գործունեության կոչեր պարունակող կամ այն արդարացնող նյութերի պատրաստում, պահպանում և տարածում)։

Նախաքննությունն իրականացնում է Գլխավոր դատախազության քննչական վարչությունը։

Հաղորդվում է, որ Ջելալ Չիֆթչին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Թուրքիայի իրավասու մարմիններին ուղարկվել են միջազգային իրավական օգնություն տրամադրելու հարցումներ՝ նրա և գործով մյուս անձանց վերաբերյալ անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնելու համար։

Քննչական մարմինները շարունակում են ապացույցների հավաքումն ու համակողմանի վերլուծությունը՝ ուսումնասիրելով նշված նյութերի պատրաստման հանգամանքներն ու տարածման ուղիները՝ վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին կոչ է արել պահպանել կրոնական հանդուրժողականությունն ու հասարակական համերաշխությունը, պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցիալական ցանցերից օգտվելիս և զերծ մնալ կրոնական հողի վրա թշնամանք ու ատելություն հրահրող բովանդակություն տարածելուց։

Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Հիջաբ բառը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Այժմ հիջաբ կրող ուսուցիչներին ու աշակերտներին արգելում են դպրոց հաճախել, որը բողոքի ակցիաներ է առաջացրել։ Թուրքիայում հիջաբի արգելքը բուռն քննադատություններ է առաջացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի