Կանադայում ՀՀ դեսպան Եգանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետի հետ

Լուրեր

15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ավարտելով իր հրաժեշտի հանդիպումների շարքը, հուլիսի 26-ին հանդիպում ունեցավ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ:

Հանդիպմանը դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Օտտավայի քաղաքապետին տարիներ շարունակ ՀՀ դեսպանության հետ ունեցած ակտիվ համագործակցության համար: ՀՀ դեսպանը մասնավորապես ընդգծեց Օտտավայի քաղաքապետի աջակցության կարևորությունը հունիսի 9-ին Օտտավայում հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացած կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման գործում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին` Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

Զրույցի ընթացքում առաձնահատուկ կարևորվեց տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը: Այդ առնչությամբ դեսպան Եգանյանը նշեց, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Արմեն Եգանյանն ու Ջիմ Վաթսոնն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: