Ալիևին ասել եմ՝ «Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 12:29
«Գիտուժը» պահանջում է 2027-ի բյուջեում ամբողջությամբ նախատեսել գիտության ռազմավարական ծրագրի ֆինանսավորումը
16.10.2026 | 12:14
Մեզ համար մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտին համապատասխանեցնելը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:01
Ձե՞ռք եք առնում, չեմ ասել՝ վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի, ասել եմ՝ չի բացառվում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:53
Ռուսական հարձակման հետևանքով Ումանում հինգ մարդ է տուժել, Լուցկը մնացել առանց էլեկտրամատակարարման
16.10.2026 | 11:49
«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի և պատգամավոր Հարություն Հարությունյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:44
Չեմ կարող ասել՝ սահմանազատումը երբ կսկսվի. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:19
Ալիևին ասել եմ՝ «Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:06
Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ից պահանջել է կասեցնել կենդանիների կեր արտադրողի արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների հավաստագրումը
16.10.2026 | 10:55
Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters
16.10.2026 | 10:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.10.2026 | 10:30
Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ
16.10.2026 | 10:19
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է հրազենային կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են
16.10.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ
16.10.2026 | 10:00
Չեմ բացառում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելը. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խնդրել եմ, ասել եմ՝ Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Ես, բացի Հաջիևին ասելուց, հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին դա ասել։ Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ Ալիևը լսել է դիտարկումը և արձագանքել․ «Լավ, բարի»։ Սիմոնյանը նաև հավելեց, որ ադրբեջանական կողմի հետ առկա է ուղիղ կապ, և հնարավորություն կա 24-ժամյա ռեժիմով քննարկել առաջացող խնդիրները։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին և անկլավների/էքսկլավների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, ինչը ֆիքսված է։ Նա հերքեց ընդդիմության պնդումները, թե Հայաստանից տարածքներ են հանձնվում՝ ընդգծելով, որ Հայաստանից որևէ տարածք չի տրվել և չի տրվելու։

Խոսելով Տիգրանաշենի (Քյարքի) և Արծվաշենի մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ քննարկվում է տարածքների հնարավոր փոխանակման տարբերակը, որպեսզի պահպանվի ստատուս քվոն և քառակուսի կիլոմետրերի հավասարությունը։

Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Սիմոնյանը նշեց, որ իշխանություններն ամենօրյա աշխատանք են տանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան