Շավարշ Քոչարյանը չհստակեցրեց` արդյոք Հայաստանը պատրա՞ստ է զենք գնել Իսրայելից

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Ընդհանուր առմամբ բնական է, որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե, կան նաև կնճռոտ ծալքեր և շատ կարևոր է, որպեսզի լինի երկխոսություն, որպեսզի այդ ուղղությամբ պետությունները միմյանցից, այնունամենայնիվ, մեկուսացված չլինեն և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի այցին Հայաստան՝ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ ստորագրվել են համաապատասխան համաձայնագրեր, երեկ նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, որտեղ եղել են բավականին մեծ թվով պաշտոնատար անձինք: Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին, արտաքին գործերի նախարարի տեղակալն ասաց. «Մենք միշտ ելնում ենք մեր շահերից, երբ կառուցում ենք հարաբերություններ»:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, այն հրապարակային հնչել է: «Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում՝ նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից»,- ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է զենք ձեռք բերել Իսրայելից, փոխնախարարը պատասխանեց, թե դա կախված է գնային առաջարկությունից և այլ հարցերից, սակայն չհստակեցրեց՝ դիտարկվո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Իսրայելից ժամանած պաշտոնյան հայտարարել է՝ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ։

Շողիկ Գալստյան