Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը

Լուրեր

14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հոկտեմբերի 13-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 14-ի առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ ուկրաինական 493 անօդաչու թռչող սարք է արձակվել։ Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերն անօդաչուների մեծ մասը վնասազերծել են հեռավոր մատույցներում։ 180 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Հարձակման հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուկրաինական տելեգրամյան ալիքները հրապարակում են կադրեր, որոնք, ըստ պնդումների, նկարահանվել են Մոսկվայի մարզում։ Դրանցում երևում է, թե ինչպես է «Պանցիր» ՀՕՊ համալիրը թիրախների ուղղությամբ աշխատում անմիջապես ավտոմայրուղուց։

Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել նաև Սարատովի մարզի վրա։ Նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Բալակովո քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ «Բալակովոյի բոլոր ենթակառուցվածքային օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով»։

Մոնիթորինգային տելեգրամյան ալիքները պնդում են, որ Սարատովի մարզում հարվածներ են հասցվել «Սբերբանկի» МегаЦОД-ին (տվյալների մշակման կենտրոն)։ Բալակովոյում տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն խոստացել էր, որ այդ կենտրոնը կդառնա ամենամեծը երկրում։

Բացի այդ, Exilenova+ տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հաստատվել է հարվածը «ՄԶ Բալակովո» մետալուրգիական գործարանի արդյունաբերական գոտուն։ Այն մասնագիտացած է պողպատի և գլանվածքի արտադրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի