«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Քաղաքականություն
13.10.2026 | 23:30
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով զբաղվող լեհական անկախ վերլուծական կենտրոնի՝ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկու հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունի։
Քննարկվել են հիմնադրամի կողմից կազմակերպվող՝ Վարշավայի անվտանգության ֆորումի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում փոխգործակցության հարցեր:
Դավիթ Կարապետյանը և Զբիգնև Պիսարսկին մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև խորացող համագործակցությանը համահունչ նախաձեռնությունների իրականացման շուրջ:

