Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները կանխել են կրակի տարածումը։ Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ ամբողջությամբ մարվել։
Հրդեհի հետևանքով այրվել են կուտակված փայտը, տան տանիքի փայտե կառուցատարրերը, ինչպես նաև Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում գտնվող կենցաղային իրերը։

