Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկել է 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահել է 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկել է 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձել է արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցել է երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է:
Հավաքականի անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 116 կգ, իսկ հրել 135 կգ ու 145 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով՝ նա 10-րդն է:

