Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խոստովանում է, որ իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունն այլևս չի բավարարում նախկինում նույն գումարով հոգալու կարիքները։ Միևնույն ժամանակ, Գրիգորյանը պնդում է, որ Երևանի ավագանին դեռ աշխատավարձերի բարձրացման հարց չի քննարկել, այլ սահմանել է գործակիցներ, որոնցով հետագայում հաշվարկվելու է վարձատրությունը։

Հարցին՝ արդյոք դժվարանում է ապրել իր աշխատավարձով, Գրիգորյանը պատասխանեց, որ ներկայում ստացած գումարն այլևս նախկին գնողունակությունը չունի։

«Եթե, օրինակ, նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, այն նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կամ չի փակում, կամ ավելի դժվարությամբ է փակում»,- ասաց նա։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ պետական և համայնքային համակարգի աշխատակիցները պետք է ստանան իրենց պատասխանատվությանը և կատարած աշխատանքին համարժեք աշխատավարձ։

«Ես ու իմ ընտանիքը ապրում ենք այն գումարով, որը դուք թափանցիկ հայտարարագրով տեսնում եք»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իր հայտարարագրում նշված եկամուտներից բացի այլ եկամուտներ չունի։

Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ աշխատավարձերը վերանայվել են ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմում, այլև համայնքային այլ կառույցներում, ինչպես նաև դատական և իրավապահ համակարգերում։

Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանում գործող վարձատրության համակարգի փոփոխության նպատակներից մեկն այն է, որ պարգևավճարները, որոնք հաճախ փաստացի աշխատավարձի մաս են կազմում, փոխարինվեն ավելի հստակ մեխանիզմով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան