Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը

Լուրեր

13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորում 2014 թվականին անցկացված աճուրդը, որով համայնքին պատկանող 0,2 հա հողամասը վաճառվել էր շուրջ 9 մլն դրամով՝ իրական 18,7 մլն դրամ արժեքի դիմաց։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ հողամասը հետագայում վաճառվել է երրորդ անձի և կառուցապատվել, ինչի պատճառով այն համայնքին վերադարձնել հնարավոր չէ։ Դատարանը պարտավորեցրել է աճուրդի հաղթողին Ծաղկաձոր համայնքին վճարել 9 մլն 644 հազար դրամ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ծաղկաձոր համայնքի՝ 2014 թվականի փետրվարի 13-ի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, գույքի իրական արժեքը հատուցելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Ծաղկաձոր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարման աճուրդային հանձնաժողովի նախագահ և աճուրդների կազմակերպիչ, սահմանված կարգի խախտմամբ՝ ձևական աճուրդների միջոցով, ընդհանուր 17 միլիոն 791 հազար դրամով օտարել էր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը։

Հողամասերից մեկը վերաբերել է Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 18/2 հասցեում գտնվող՝ 0,2 հա մակերեսով հատուկ պահպանվող հողամասին, որն աճուրդի միջոցով վաճառվել է 9 միլիոն 48 հազար դրամով այն դեպքում, երբ, ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականի փետրվարի 13-ի դրությամբ հողամասի արժեքը կազմել է 18 միլիոն 692 հազար դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. վճռով անվավեր է ճանաչվել 0,2 հա մակերեսով հողամասի աճուրդը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գույքը հետագայում օտարվել է երրորդ անձի, իսկ հայցը ներկայացնելու դրությամբ հողամասը ծանրաբեռնված է եղել շինությամբ, դատարանը պարտավորեցրել է աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձին Ծաղկաձոր համայնքին վճարել 9 միլիոն 644 հազար դրամ»: