Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ

Լուրեր

13.10.2026 | 14:19
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն Երևանում գործող անշարժ գույքի գործակալի ծառայություններ մատուցող ընկերությունում հարկերից խուսափելու առերևույթ դեպք է բացահայտել։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2023-2026 թվականներին աշխատակիցների վարձատրության համար փաստացի ուղղել է շուրջ 538 մլն դրամ, սակայն հարկային հաշվարկներում հայտարարագրել է ընդամենը 54,3 մլն դրամ՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում հարկման օբյեկտը չհայտարարագրելու և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում իրական տվյալները խեղաթյուրելու դեպք։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 232 հասցեում, անշարժ գույքի գործակալի ծառայություններ իրականացնող ընկերությունը, հարկեր չվճարելու նպատակով, ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում ներառում է խեղաթյուրված տվյալներ՝ այս կերպ թաքցնելով աշխատողների վարձատրության իրական չափերը։

Մասնավորապես, ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները ընդհանուր նշել է շուրջ 54 մլն 272 հազար դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում իրականում այն կազմել է մոտ 538 միլիոն ՀՀ դրամ։

Միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»։