Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության ծառայողները Արագած և Դարբնիկ գյուղերում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ երկու դեպք են բացահայտել։

Ոստիկանության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժինը տեղեկություն է ստացել, որ Արագած գյուղի 56-ամյա բնակիչն ու նրա 30-ամյա որդին ձեռք են բերում և վաճառում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ, ինչպես նաև ապօրինի վաճառում են դիզվառելիք։

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են նշված հասցե։ Տան բակում՝ տեսանելի հատվածում, հայտնաբերվել են դիզվառելիքով լցված տարաներ։ 30-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։

Ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդը բացատրական աշխատանքի ընթացքում հայտնել է, որ տանը և կից շինություններում կան վաճառքի համար նախատեսված՝ առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ։

Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։ Կատարվում է նախաքննություն։

Նույն օրը ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տեղեկություն է ստացվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում։ Ըստ հաղորդման՝ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։

Ոստիկանները խանութում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։ Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից՝ հիշեցնելով, որ այն քրեորեն պատժելի արարք է։