Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

Արթիկի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Ճանշին» ՓԲ ընկերությունն Արթիկի համայնքապետրանին հարյուր միլիոնավոր դրամների ծառայություններ է մատուցել։ Բաղդասարյանն այդ ընկերության տնօրենն է, իսկ հայրը՝ սեփականատերը։

Factor TV-ն Ֆինանսների նախարարության Գնումների պետական համակարգից տեղեկանում է, որ ընկերության հետ մարտին կնքված միայն մեկ պայմանագրի արժեքը 75 մլն դրամ է։ Ընկերությունն Արթիկի վեց բնակավայրերում ներհամայնքային ճանապարհները տուֆ քարով սալապատման և ջրահեռացման աշխատանքներ է իրականացրել։

Այս գնումից երկու ամիս անց՝ մայիսին, Արթիկի համայնքապետարանը ՔՊ-ականի ընկերության հետ արդեն 434 մլն դրամի պայմանագիր է կնքել, որով ընկերությունը ստանձնել է Արթիկի չորս փողոցների հիմնանորոգումն ու ասֆալտապատումը։

Մայիսին շուրջ 60 մլն դրամ արժեքով կնքված մեկ այլ պայմանագրով էլ «Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկում և գյուղական բնակավայրերում փողոցների փոսալցման և ասֆալտապատման աշխատանքներ է իրականացրել։ 

Այս տարեսկզբին 60 մլն դրամանոց մեկ այլ պայմանագիր էլ ստորագրվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ՝ Արթիկում մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքների համար։ 

ՏԿԵ նախարարությունը ևս ՔՊ-ականի ղեկավարած ընկերության հետ  պայմանագրեր ունի․ 61 մլն դրամի պայմանագիր էլ կնքվել է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի ջրահեռացման համակարգի աշխատանքների համար։

Ընկերությունն Արթիկի համայնքապետարանին 2021 թվականից է սկսել բազմամիլիոնանոց ծառայություններ մատուցել։ Ուշագրավ է, որ հենց այս տարում է «Ճանշին» ՓԲԸ ն տնօրեն Տիգրան Բաղդասարյանն ավագանու անդամ դարձել Արթիկում։

Օրինակ՝ 2021 թվականին երկու պայմանագիր է կնքվել ընդհանուր 70 մլն դրամ արժեքով։ 2022-ին՝ երեք պայմանագիր` 139 մլն դրամի, 2023-ին 91 մլն դրամի երկու պայմանագիր է ստորագրվել։ 2024 թվականին մատուցված ծառայությունները երեք պայմանագրով արժեցել են 126 մլն դրամ։

2025-ին Արթիկի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման և հիմնանորոգման համար «Ճանշին» ՓԲԸ-ին 233 մլն դրամ է տրվել։ Նախորդ տարի շուրջ 50 մլն դրամով Արթիկում և գյուղական բնակավայրերում փոսալցման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։

Ինչո՞ւ են համընկնում Տիգրան Բաղդասարյանի՝ ՔՊ-ի ցուցակով ավագանու անդամ դառնալը և նրա ղեկավարած ընկերության հետ բազմամիլիոնանոց համագործակցությունը։ Factor TV-ն թեմայի հետ կապված մեկնաբանություն խնդրեց «Ճանշին» ՓԲԸ-ի սեփականատեր Վահագն Բաղդասարյանից, որը Տիգրան Բաղդասարյանի հայրն է։ Ըստ նրա՝ իր ընկերությունները մասնակցել են մրցույթի և հաղթող են ճանաչվել։ 

Ավագանու ՔՊ-ական անդամի հայրը վստահեցնում է, որ ընդամենը երկու մրցույթում են հաղթող ճանաչվել, չնայած Ֆինանսների նախարարության գնումների համակարգի տվյալներն այլ բան են վկայում։ 

«Առաջ, որ իմ տղան ՔՊ խմբակցությունում չէր, ես մրցույթներում չէի՞ շահում։ Միշտ էլ շահել եմ, ես որևէ կուսակցության չեմ պատկանում»,- ասաց նա։

Պարզվում է՝ ո՛չ, նախկինում Բաղդասարյանների ընկերությունը մրցույթներում նույն ծավալներով հաղթող չէր ճանաչվում։ Այս եզրահանգմանը Factor TV-ն գալիս է՝ ուսումնասիրելով մինչև 2021 թվականը «Ճանշին» ՓԲ ընկերության և Արթիկ համայնքի միջև կնքված պայմանագրերը։ 

Այսպես, ըստ գնումների պետական համակարգի՝ 2019 թվականին երկու պայմանագիր է կնքվել 8,4 մլն դրամ արժեքով, 2018-ին՝ ընդամենը մեկ պայմանագիր 2,3 մլն դրամ արժեքով, իսկ 2017-ին պայմանագրերի ընդհանուր գումարը 16 մլն դրամ է եղել։

Նշենք, որ Տիգրան Բաղդասարյանը հավակնում է նորից տեղ ունենալ Արթիկի ավագանիում․ նա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դարձյալ  մասնակցում է ՔՊ ցուցակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան