Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին, քրեական ենթամշակույթի տարածվածությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և իրավապահ համակարգի խնդիրներին։

Խոսելով բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի մասին (9 ամսվա ընթացքում 15 դեպք)՝ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ խնդրի հիմքում ընկած է անվտանգային միասնական մշակույթի և համապետական ծրագրի բացակայությունը։

«Դուք քանի՞ անգամ եք լսել, որ բանակում ինքնասպանությունների կանխման հետ կապված կա համապետական հաստատված ծրագիր իր պատասխանատուներով։ Մենք չունենք, չէ՞, կարծես։ Իսկ ինչո՞ւ չունենք։ Ուրեմն մեղավոր են նրանք, առաջին հերթին, ովքեր քաղաքական այս պատասխանատվության ինստիտուտը պիտի ներդնեին ու չեն ներդրել։ Երկրորդ՝ մեղավոր են իրավախախտումների մեջ մեղավորները, կոնկրետ պաշտոնատար անձինք, սպաներ, զինծառայողներ, ում հակաիրավական գործողությունների պատճառով անձանց դրդում են ինքնասպանության»,- ընդգծել է նախկին փոխոստիկանապետը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե բանակում կանոնադրական հարաբերությունները հաճախ փոխարինվում են «յախշիների» (արտոնյալների) ինստիտուտով՝ զորքը կառավարելու համար, Քոչարյանն արձագանքել է. «Դուք արդեն ախտորոշեցիք պատճառների երեւի 80%-ը դրանից է գալիս։ Լավ, ձեր կարծիքով, եթե պատճառը դա է, ուրեմն դա անլուծելի՞ խնդիր է. շատ հեշտ լուծելի խնդիր է։ Սպայական, կադրային… Նրանց պետք է փոխարինել, արատավոր արմատը տեղից պոկել և իրական պատրաստված և որակով կադրերով համալրել»։ Նա հավելել է, որ ռեժիմային օբյեկտներում հասնել կանխարգելիչ արդյունքների հեշտ է, քանի որ կարելի է  ցանկացած խստության հսկողություն սահմանել։

Խոսելով իրավապահ համակարգի աշխատանքի մասին՝ Քոչարյանը քննադատության է ենթարկել դրա իներտությունը և պատճառահետևանքային կապերի վերլուծության բացակայությունը։ «Համակարգը իներտ է աշխատում։ Աշխատում է վարչական, ձանձրալի, նույն մեխանիզմներով… Պատճառ-պայմանների վերլուծության, քրեաբանական կանխարգելմամբ զբաղվող մարմին չկա»,- նշել է նա։

Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ Քոչարյանը շեշտել է, որ խնդիրը ոչ թե մանր իրացնողներին բռնելն է, այլ ֆինանսական հոսքերը կասեցնելը. «Էականն էն չէ, թե քանի «կլադ» դնող բռնեցիր… Էականն այն է, թե այդ նարկոտիզմի քանի կանալ փակեցիր, և քանի ֆինանսական միջոցների հոսքեր արգելափակեցիր, որպեսզի ոստիկանությունն էլ էս սպառնալիքի հետ կապված միջոցներ ձեռնարկի և հաշվետվություն ներկայացնի»։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի արդյունավետության առնչությամբ իրավաբանն ուղիղ հարցադրում է արել. «Եթե դու հայտարարում ես, որ պիտի էս օրենքը ընդունելուց հետո գողականները դրսում չլինեն, ուրեմն օրենքը չաշխատեց, չէ՞։ Դե ուրեմն օրենքը իրական կյանքի հետ պետք է համադրել… Ուրեմն այդ օրենքը մեզ պետք չի էլ»։

Անդրադառնալով Շաքիի դեպքերին՝ Հովհաննես Քոչարյանը մատնանշել է սահմանային անվտանգության համակարգային խնդիրը. «Բոլորս էլ գիտենք, որ պատերազմից հետո 700 կիլոմետրանոց սահման ունենք, որտեղ դեմարկացիոն գծեր ընդհանրապես չկան… Կա նաև գոտի, սահմանային… որտեղ պիտի անվտանգային միջոցառումները, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական, կազմակերպչական, տեխնիկական, սկսած սովորական ակնադիտումից վերջացրած բարձր տեխնոլոգիական տեխնիկական միջոցների վերահսկողությունը, տեղաշարժի վերահսկողություն… ինչո՞ւ հանկարծ չի աշխատել էս համակարգը»։ Նա ընդգծել է, որ պետք է հասկանալ՝ կա՞ն արդյոք այդ համակարգերը, և եթե այո, ապա ինչու դրանք չեն գործել։

Ամփոփելով խոսքը՝ Քոչարյանը վստահեցրել է, որ իրական փոփոխությունների համար պետք է ձևավորել ադեկվատ պետական ապարատ, որտեղ կաշխատեն հմուտ մասնագետներ. «Մենք պետության անվտանգային զարգացման դինամիկ պայմաններում ենք։ Վատ է, որ կան [նման խնդիրներ], բայց լավ է նաև որ կան, որպեսզի մենք կարողանանք ադեկվատ պետական ապարատ կազմավորել՝ աշխատող ևւ դրանք չէզոքացնող»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան