Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է չորս տղամարդ՝ երկու ՀՀ քաղաքացի և երկու օտարերկրացի։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին իրականացված խուզարկությունների արդյունքում ավտոմեքենայում և հոսթելում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1 կգ մարիխուանայի նմանվող զանգված, ինչպես նաև էլեկտրական կշեռք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրանյութ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ հերթական տեղեկությունն իրացրել են հոկտեմբերի 3-ին։

«Ժամը 16։30-ին քրեական ոստիկանները մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին երկու հայ և երկու օտարերկրացի տղամարդու։

Նրանց վարած «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի մեքենաները, որոնցից մեկում իրավապահները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված, կնիքվեցին պահպանվող հատուկ տարածքում։

Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով ապակյա գլանակ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 5-ին, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 31-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթելում, որտեղ փաստացի բնակվում էր 37-ամյա օտարերկրացին, հայտնաբերվեց շուրջ 760 գրամ մարիխուանայով լցված 6 փաթեթ և էլեկտրական կշեռք։

Չորսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։