Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Քրեական ոստիկանությունը բացահայտել է Երևանի երկու բնակիչների միջև շարունակվող հակամարտության շրջանակում սպանության նախապատրաստության դեպք։ Ըստ ՆԳՆ-ի՝ կողմերը ապօրինի հրազեն էին ձեռք բերել միմյանց սպանելու նպատակով, իսկ օգոստոսին նրանց միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հոկտեմբերի 5-ին 4 անձ ձերբակալվել է։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։

Իր հերթին նշված անձը, տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով։

Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 33-ամյա բնակիչը ծրագրել է սպանել 36-ամյա տղամարդուն։ Իրավապահների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, հանցագործության կատարումը կանխվել է։

Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։

Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։
33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել են։անգամանքները պարզվում են»։