Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին

Լուրեր

25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը չի իմացել, որ իր նկարահանած և հրապարակած տեսանյութում հնչող երգն ադրբեջաներեն է։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Վարչապետի հրապարակման մեջ լսվող երաժշտությունը հնչում է շատրվաններից և շատրվանների երաժշտությունն է։ Տեսանյութը նկարահանվել է առավոտյան 05:30-ին և դրանով էլ գրավել է վարչապետի ուշադրությունը, որ այդ ժամին շատրվանները աշխատում են և երաժշտական ուղեկցությամբ»,- Factor TV-ին փոխանցեց խոսնակը։
Հարցին՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ է եղել, որ հնչող երգն ադրբեջաներեն է, Մելանյա Հարությունյանը բացասական պատասխան տվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում հեծանվով զբոսանքի ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում լսվում է ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանիի 2023 թվականի նոյեմբերին թողարկած «Aram Aram» երգը։ Այն իրանական ծագում ունեցող երգի ադրբեջաներեն տարբերակն է։

Երգի օրիգինալ տարբերակը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այն կատարում է իրանցի հայտնի փոփ երգիչ Ռեզա Մալեքզադեն։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Նարեկ Կիրակոսյան