Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա՝ պնդելով, որ երկու երկրներն «արդյունավետ» բանակցություններ են վարում վեց ամիս շարունակվող պատերազմին վերջ դնելու շուրջ, գրում է Reuters-ը։

«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Մենք որևէ պահի հարձակում չենք գործի Իրանի վրա՝ մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմը, որը սկսվել է փետրվարին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանին, նպաստել է Թրամփի ներքին քաղաքական վարկանիշի անկմանը և լուրջ ճնշում է գործադրում նրա Հանրապետական կուսակիցների վրա, որոնք նոյեմբերին կայանալիք ընտրություններում ձգտում են պահպանել օրենսդիր մարմնում մեծամասնությունը։ Ամերիկացիների շուրջ 60%-ը, այդ թվում՝ հանրապետականներից յուրաքանչյուր չորրորդը, հավանություն չի տալիս Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Թրամփի գործողություններին։ Այս մասին են վկայում Reuters/Ipsos-ի վերջերս անցկացված հարցման արդյունքները։

Հակամարտությունը հանգեցրել է բենզինի գների կտրուկ աճի այն ժամանակ, երբ ընտրողները նշում են, որ իրենց հիմնական մտահոգությունը կյանքի թանկացումն է։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ակնկալում է նավթի գների նվազում ընտրություններից հետո, սակայն պատերազմն ավարտին հասցնելու հստակ և մանրամասն ծրագիր չի ներկայացրել։

Վերջին շաբաթներին Իրանն ու ԱՄՆ-ն առաջարկներ են փոխանակել՝ ուղղված պատերազմին վերջ դնելուն և Հորմուզի նեղուցի վերաբացմանը։ Թրամփը մերժել էր Թեհրանի վերջին առաջարկը։

Նախօրեին  Իրանի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին, հայտնել էին, որ Թեհրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից և չի հանձնի ուրանի իր պաշարները։ Այս հայտարարությունն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Reuters-ին տված հարցազրույցից մի քանի օր անց։ Վենսը հայտարարել էր, որ Իրանը պետք է «էականորեն կրճատի» հարստացման իր կարողությունները։

ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանց արևմտյան դաշնակիցները վաղուց մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, սակայն Իրանը հերքում է այդ մեղադրանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի