Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով։
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութում Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը պատմում է, որ իրեն ձերբակալել են Նախիջևանում և 30 օր անցկացրել բանտում։ Նա տեսանյութ է կցել հայերեն գրառմամբ․ «Ես խնդրում եմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ օգնել ինձ ապաստան գտնել ձեր ժողովրդավարական երկրում»։
Աբբասովը պատմում է, որ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը սպառնում է քաղաքացիներին ձերբակալությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

