Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, սովորական երևույթ անվանեց ԱԺ միջանցքի տեսախցիկների տեսագրությունների՝ Civic.am-ում հայտնվելը։

«ԱԺ-ից անվտանգության տեսախցիկների տեսանյութերի դուրս գալն արդեն դարձել է սովորական երևույթ, մենք արդեն բազում անգամներ նման բան տեսել ենք նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «ԱԱԾ աշխատակիցն ինքը կորոշի՝ ինչ արտահոսի, ինչը՝ չէ»։ Մառազմ է ուղղակի նման բան ասելը»,- ասաց նա։

Քոչարյանը հիշատակեց նաև այլ դեպքեր՝ նշելով, որ նման տեսագրություններ են տարածվել նաև Իշխան Սաղաթելյանի հետ կապված։

«Սա նորմալ չէ, ու սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ իշխանական կառույցները օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ․ կլինեն անվտանգության տեսախցիկները, կլինեն քրեական գործերը, կլինեն Հանրային հեռուստատեսության ռեպորտաժները, այսինքն՝ այս ամեն ինչը ծառայում է մեկ մարդու քաղաքական նպատակները բավարարելու համար, որը օրենքի հետ ոչ մի առնչություն չունի »,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։

Դրանից հետո դահլիճում հնչել էին գոռգոռոցներ, պատգամավորների միջև սկսվել էր հրմշտոց ու քաշքշուկ։
Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում էր հայտարարել և նիստերի դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Միջադեպից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները փորձել են մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, և այդ հանգամանքը քննության առարկա կդառնա։

Միջանցքի տեսախցիկների տեսագրությունը տարածել էր իշխանական Civic.am-ը և գրել․ «Ինչպե՞ս են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ»։

ԱԺ-ից հայտնել են, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք։ Նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքերի առնչությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան