Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Հասարակություն
08.10.2026 | 17:01
Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով, և կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Կրթության տեսչական մարմինն էլ դեպքի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնել։
ՔԿ-ի և Կրթության տեսչական մարմնի հաղորդագրությունները՝ ստորև․
Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում անմիջապես ձեռնարկել է համապատասխան քայլեր։
Խնդիրը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրելու, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության և դասարանի բոլոր սովորողների լավագույն շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ։
Իրավիճակը շարունակում է մնալ Տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում, և վերահսկողական գործառույթների շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հաստատությունում անվտանգ, ապահով և կրթական չափորոշիչներին համապատասխան միջավայրի պահպանումն ապահովելու համար»:
Հիշեցնենք՝ Factor TV-ն հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ Վարդաձորի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին, ըստ երեխայի հարազատի, բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ ուսուցչուհին դասի ժամանակ ցուցափայտով հարվածել է երեխային, իսկ երբ նա դուրս է վազել միջանցք, ձեռքով հարվածելով՝ քաշելով վերադարձրել է դասասենյակ։ Երեխայի մորաքույրը Factor TV-ին հայտնել էր, որ դեպքից հետո նրա պարանոցն ու ձեռքերը ուռած են եղել։

