CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին

Լուրեր

07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին՝ ընդգծելով փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման կարևորությունը։

ՀՀ փաստաբանների պալատի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ փաստաբանների պալատը CCBE-ին դիմել էր Երեմ Սարգսյանին վարույթին մասնակցելուց ազատելու, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելու և փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելու կապակցությամբ։

Պալատի հաղորդմամբ՝ CCBE-ն իրավասու մարմիններին ուղղված ուղերձում նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։
CCBE-ն հատկապես ընդգծել է այս սկզբունքի նշանակությունը քրեական վարույթներում՝ նշելով, որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչ է։

Խորհուրդը նաև կոչ է արել ապահովել, որ փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ մասնագիտական գործունեության ընթացքում նրանց հայտնի դարձած տեղեկությունները պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։

CCBE-ն Հայաստանին նաև կրկին կոչ է արել առաջնահերթ ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիան»։