«Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «factor.am»-ի հրապարակումը դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանություն
Քաղաքականություն
09.12.2018 | 19:52Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: