«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Հասարակություն
07.10.2026 | 14:54Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները։
Բացի այդ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, երթևեկությունը կսահմանափակվի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում։
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է սահմանափակումների ընթացքում երթևեկել այլընտրանքային ճանապարհներով։

