Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ

Լուրեր

26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացի քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակել՝ կապված Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման հետ։

ԱՄՆ դեսպանատունն ընդգծել է, որ  տեղյակ է մամուլում տարածված հաղորդագրություններին, ըստ որոնց՝ Իրկուտսկի մարզում կասկածվում է թոքային ժանտախտի դեպք, որը հանգեցրել է մեկ անձի մահվան, ինչպես նաև Իրկուտսկում դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման մասին տեղեկություններին։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին։ ԱՄՆ կառավարության հնարավորությունները Ռուսաստանում, հատկապես՝ Մոսկվայից դուրս, ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում սահմանափակ են։ Առողջապահական և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ կառավարության աշխատակիցները կարող են բախվել որոշակի տարածաշրջաններ անձնական և ծառայողական նպատակներով մեկնելու լրացուցիչ սահմանափակումների»,-ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ Պետքարտուղարության 4-րդ մակարդակի՝ «Չմեկնել» ճանապարհորդական նախազգուշացումը շարունակում է ուժի մեջ մնալ, և որ ներկայում Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից։

«Ռուսաստան մեկնել պատրաստվող ԱՄՆ քաղաքացիներին կրկին խստորեն խորհուրդ է տրվում չմեկնել Ռուսաստան՝ անօրինական ձերբակալության ենթարկվելու և անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով»,- նշում է հայտարարությունում։

Դեսպանատունը թվարկում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝

  • Տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն տեղի առողջապահական մարմինների ցուցումներին, խուսափեն ախտահարված բուժհաստատություններից և ջերմության կամ շնչառական ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմեն բժշկական օգնության։
  • Հիվանդության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC)՝ ժանտախտի վերաբերյալ էջը։
  • Ռուսաստանին վերաբերող երկրի առողջապահական տեղեկատվության և թարմացումների համար այցելեք CDC-ի «Ճանապարհորդների առողջություն» էջը։
  • Եթե ճանապարհորդել եք բռնկում արձանագրված տարածք, ճանապարհորդությունից հետո 14 օրվա ընթացքում հետևեք ձեր առողջական վիճակին։
  • Ընդհանուր առողջապահական տեղեկատվության համար այցելեք ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանի վերաբերյալ էջը։
  • Օգտվեք դեսպանատան կողմից ներկայացված բժշկական ծառայություններ մատուցողների ցանկից։
  • Արտերկրում հիվանդանալու դեպքում բժշկական տարհանման հնարավորությունների վերաբերյալ ճշտեք ձեր ճանապարհորդական ապահովագրության մատակարարի հետ։
  • Արտակարգ իրավիճակում երկրից հեռանալու ծրագիր ունեցեք, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից։
  • Հետևեք տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին և թարմացումներին։ Պատրաստ եղեք անհրաժեշտության դեպքում փոփոխել ձեր ծրագրերը։
  • Առողջապահական և անվտանգության ոլորտներում թարմացումներ ստանալու համար գրանցվեք «Smart Traveler Enrollment Program» ծրագրում (STEP)։

Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ՌԴ-ում ժանտախտի հնարավոր բռնկման հետ կապված իրավիճակը քննարկելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի