Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիրավորանքներ, հրմշտոց և սեղաններին կանգնած պատգամավորներ․ այսպես սկսվեց աշխատանքային օրն Ազգային ժողովում։

Նիստի օրակարգում երկու հարց էր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովի ստեղծումը և Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը։

Խորհրդարանի անդորրը խախտվեց, երբ ամբիոնին մոտեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Նա սկսեց խոսել Անկախության տոնի առթիվ պատգամավորներին տրված պարգևավճարների մասին։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը՝ նշելով, որ այն օրակարգային հարցին չի վերաբերում։

«…Ռուբինյանը կատարել է պետական բյուջեի միջոցների վատնում, և ես ձեզ կոչ եմ անում այդ 250,000-ը չծախսել, ձեր ստացած պարգևավճարները չծախսել․ դա կոպեկ-կոպեկ մենք ձեզնից հետ ենք վերադարձնելու…»,- ասաց Ղազարյանը։

Դահլիճից արձագանքներին հաջորդեց պատգամավորների միջև վիճաբանությունն ու հրմշտոցը, որը շարունակվեց միջանցքում։ Արդեն միջադեպից հետո ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը ներկայացրեց վեճի ծագման իր վարկածը։

«Հանրապետականները չեն կարող «Քաղաքացիական պայմանագրին» անվանել թալանչի։ Ինչից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ շատ ակտիվ արձագանքեցին»,- նշեց Հակոբյանը։

Ընդմիջումից հետո միջադեպին անդրադարձավ նաև Ռուբեն Ռուբինյանը․ «Օրինակ՝ կարող է մի հատ նախկին հանրապետական բռնի, չգիտես ինչի՝ որոշի մեզ ասի «թալանչի», «Քաղաքացիական պայմանագրից» էլ մեկը ֆռա ասի՝ «թալանչին դու ես, ա՛յ հանրապետական»»։

ԱԺ նախագահը դիմեց Էդգար Ղազարյանին՝ զգուշացնելով, որ նման վարքի շարունակության դեպքում կարող է նրան հեռացնել դահլիճից։

«Հետո կարող է դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո կարող է շպրտենք, հետո կարող է խմբակային մի հատ բոլորին ցույց տանք, թե որը որից հետո է»,- հայտարարեց նա։

Լարվածությունն այսքանով չավարտվեց։ Իրավիճակը նորից թեժացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո։ Նա խոսում էր Եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին և կոշտ քննադատում Գարեգին Երկրորդ կաթողիկոսին՝ դիմելով աշխարհիկ անունով ու մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ 

Ելույթի ավարտին դահլիճից հնչեց «աղբ» արտահայտությունը․ «Ի՞նչ ասեց… Գրիշա Թամրազյա՞նն էր»։

Վիճաբանությունը շարունակվեց արդեն խորհրդարանի միջանցքներում։ «Գլխավոր դերերում էին» ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Լյուդվիգ Գյուլնազարյանը և «Ուժեղ Հայաստան»-ից Ռուբեն Մխիթարյանը։

Մինչ խորհրդարանում քննարկվում էր Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ընդդիմադիր պատգամավորները նիստի ընթացքում խոսում էին նաև Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ իշխանության ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջելով և անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացուն Ադրբեջանին արտահանձնելու հավանականությանը։  

«Եկեղեցու օրակարգը, որ բերել են, Սյունիքի Շաքիի հետ կապված օրակարգի շեղում է։ Մենք հասարակությանը հուզող օրակարգը տանելու ենք, ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, ինչպես է, որ արդեն որերորդ անգամ է՝ նույն բանն է տեղի ունենում»,- ընդգծում է Նարեկ Կարապետյանը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Ընդդիմադիր 2 խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցելու դրա աշխատանքներին։ 

Հարցի ընդունումից հետո Ռուբինյանը հայտարարեց՝ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայատսան»-ի պատգամավորների օգնականները փորձել են դահլիճ ներխուժել, հարցը ծառայողական քննության առարկա է դարձնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան