Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.10.2026 | 16:14Մենք ողջունում ենք «Ուժեղ Հայաստանի» այդ նախաձեռնությունը և միանալու ենք դրան։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք նախաձեռնել են քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը ու նաև Շաքիի դեպքը։
«Այն բարեհոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը սպանությունները և ինքնասպանություններն են, չի կարող չմտահոգել։ Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ առաջացած մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվի։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ դժբախտ դեպք տեղի ունեցավ Ղազախստանում, Ղազախստանի պաշտպանության նախարարը միանգամից հրաժարական տվեց։ Այստեղ մենք տեսնում ենք, որ պաշտպանության նախարարը բացարձակապես որևէ նման մտադրություն չունի, չնայած այս բոլոր իրադարձությունների համադրումը ապացուցում է, որ ինքը կոմպետենտ չէ, և այս պաշտոնին, այս պատասխանատվության համար հարիր անձ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են Սուրեն Պապիկյանի հրաժարականը։
Հարցին՝ ԱԺ-ն ունի՞ լիազորությունը ՊՆ նախարարի հրաժարականի հարցով նիստ հրավիրելու, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Դա հրատապ քննարկում կարող է լինի, բայց եթե գործընկերները քննիչ հանձնաժողով են ստեղծելու, բնականաբար, մասնակցելու ենք, դա գործիքակազմից մեկ է։ Ես ունեմ ողջամիտ կասկած, որ ՔՊ–ականները հանձնաժողովի թվակազմի վերաբերյալ չեն մասնակցի քվեարկությանը, կգործի հանձնաժողով, կունենա նախագահ, մնացածը հասարակական կարգով կլինեն ուսումնասիրություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

