Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը հոկտեմբերի 6-ի  առավոտյան ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի գլխավոր դատախազը։ Հաննինգի հետ ձերբակալվել է նաև նրա նախկին մտերիմ աշխատակիցը։ WDR-ի, NDR-ի և Süddeutsche Zeitung-ի տեղեկություններով՝ խոսքը Ռուսաստանի հետ կապերի մասին չէ, գրում է DW-ն։

Դաշնային դատախազության տվյալներով՝ Հաննինգին, ի թիվս այլ բաների, կասկածում են պետական դավաճանության փորձի և գործակալական գործունեության մեջ։ Նրա նախկին աշխատակից Մանֆրեդ Դ.-ին մեղսակցություն է վերագրվում։ Ենթադրվում է, որ Հաննինգը և Մանֆրեդ Դ.-ն 2010 թվականի գարնանը պայմանավորվել են, որ վերջինը վարձատրության դիմաց Հաննինգի համար մշտապես ձեռք կբերի Դաշնային հետախուզական ծառայության արժեքավոր տեղեկություններ, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։ Հաննինգը պետք է այդ տեղեկություններն օգտագործեր իր մասնավոր խորհրդատվական գործունեության շրջանակում՝ առևտրային շահ ստանալու նպատակով։

Հետաքննության տվյալներով՝ մինչև 2022 թվականի հունիսը Մանֆրեդ Դ.-ն Հաննինգին փոխանցել է շուրջ 2,000 փաստաթուղթ, որոնցից շատերը գաղտնիության նշումով են եղել։ Այդ նյութերը նախատեսված էին բացառապես BND-ի ներքին օգտագործման համար և ծառայել են գերատեսչության ղեկավարությանը տեղեկություններ տրամադրելուն։ Մասնավորապես, փաստաթղթերն օգտագործվել են, այսպես կոչված, հետախուզական խորհրդակցություններին նախապատրաստվելու համար, որոնք անցկացվում էին Դաշնային կանցլերի գերատեսչությունում։ Դրանց պարբերաբար մասնակցում էին դաշնային նախարարությունների և Գերմանիայի տարբեր անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մի դեպքում Հաննինգը Մանֆրեդ Դ.-ից ստացած գաղտնի տեղեկություններն օգտագործել է օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծություն պատրաստելու նպատակով։ Առայժմ չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք այդ նյութը հասել է հասցեատիրոջը։

Բացի այդ, ենթադրվում է, որ Հաննինգը սերտ կապեր է պահպանել մեկ այլ պետության հետախուզական ծառայության աշխատակցի հետ։ Մի քանի տարի շարունակ նա փոխանցել է քաղաքական բնույթի տեղեկություններ, որոնք մասամբ հիմնված են եղել Մանֆրեդ Դ.-ից ստացած նյութերի վրա։ Հաննինգը Դաշնային հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Դրանից հետո նա Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, այնուհետև անցել է մասնավոր հատված և աշխատել որպես անվտանգության հարցերով խորհրդատու։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերին Համբուրգի դատախազությունը ձեռնարկատեր Քրիստինա Բլոկի և այլ անձանց դեմ հարուցված գործի շրջանակում խուզարկություն է իրականացրել Հաննինգի բնակարանում։ 2026 թվականի մայիսի սկզբին գործի նյութերը փոխանցվել են Դաշնային դատախազությանը՝ գործը վարույթ ընդունելու համար։

Հաննինգը նախկինում ևս հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ Քրիստինա Բլոկի երեխաների հնարավոր առևանգմանը մասնակցելու կասկածանքով։ 2025 թվականի աշնանը դատախազությունը հայտնել էր, որ BND-ի նախկին ղեկավարը և Համբուրգի երկրամասի քրեական գործերի վարչության թոշակի անցած աշխատակիցը կասկածվում են այն բանում, որ որպես անվտանգության ընկերության ղեկավարներ՝ 2022 թվականին Բլոկից պատվեր են ընդունել նրա երեխաների առևանգման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի