Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Սաուդյան Արաբիայի Ջիզանի և Նաջրանի օդանավակայանները երկուշաբթի երեկոյան հարձակման են ենթարկվել, մինչ Եմենի հութիների դեմ մարտերը շարունակվում են։ Հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, գրում է Al Jazeera-ն։

«Մասնագիտացված խմբերն անմիջապես արձագանքել են հարձակումներին։ Տարբեր աստիճանի ծանրության երեք մարդ է վիրավորվել, ինչպես նաև նյութական վնաս է հասցվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Վարչությունը հայտնել է, որ շարունակում է գնահատել հասցված վնասը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «ուղևորների և օդանավակայանների աշխատակիցների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Թագավորության քաղաքացիական ավիացիայի համակարգի անվտանգության և ապահովության պահպանման նպատակով»։

Միաժամանակ, հութիները հայտնել են, որ թիրախավորել են Ասիր նահանգում գտնվող Սաուդյան Արաբիայի Աբհայի միջազգային օդանավակայանը՝ քաղաքացիական ավիացիայի օբյեկտների դեմ իրականացված վերջին հարձակման ընթացքում։

Զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիի հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռը «ճշգրիտ և ուղիղ հարված է հասցրել՝ հանգեցնելով օդանավակայանի օդային երթևեկության խափանմանը»։

«Մենք կրկին նախազգուշացնում ենք բոլոր միջազգային ավիաընկերություններին Սաուդյան Արաբիայի օդային տարածքում չվերթների իրականացումը շարունակելու հետևանքների մասին, քանի որ այն դարձել է մեր ռազմական գործողությունների թատերաբեմը»,- հավելել է նա։

Ռիադը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։

Հավելենք, որ երկուշաբթի Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել էր, որ իր ուժերը հութիների դեմ լայնածավալ հակահարձակման շրջանակում հետ են գրավել Մոխա ռազմավարական նավահանգստային քաղաքը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող առանցքային դիրքերը։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության զինված ուժերը հայտնել են նաև, որ Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, որը հութիների վերահսկողության տակ է 2014 թվականից, սկսվել է «ռազմավարական հարձակում»։ Հութիները հերքել են, որ Մոխան անցել է կառավարության վերահսկողության տակ։

Հավելենք, որ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարությունը կիրակի հայտարարել էր հութիների վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքը վերագրավելու ռազմական գործողության մեկնարկի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի