«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.10.2026 | 14:14Ազգային ժողովի նիստերի դահլիճում լեզվակռիվ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։
Կարապետյանը, դիմելով իշխանական ուժին, հայտարարեց, թե նրանք «սաղ կյանքը թուրքերենից շարադրություն են գրել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուբինյանն իր ելույթում հայտարարել էր, որ պաշտոնական առաջարկ է անում Սամվել Կարապետյանին․ «Ձեր նախընտրած ցանկացած ֆորմատով նստում ենք ես և Սամվել Կարապետյանը՝ հայերեն շարադրություն կամ թելադրություն ենք գրում»։
Կարապետյանի հայտարարությանն ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ պատգամավորն անպատասխանատու հայտարարություններ է անում․ «Արտաքին ուժերը ձեր ուժին թելադրություն են տալիս, իսկ վերջիններս խելոք պուպուի պես գրում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

