«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.10.2026 | 12:00Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցից ու ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորները վիճաբանություն սկսեցին ԱԺ միջանցքում։ Վեճի կիզակետում էին հայտնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության փորձագետը։
Կողմերի միջև հնչեցին փոխադարձ վիրավորանքներ ու սպառնալիքներ՝ «Արա՛ այ տղա», «Արայով չխոսա՛ս», «Արան դու ես», «Դու ո՞վ ես, արա՛»։
ՔՊ-ական պատգամավորները փորձեցին մոտենալ փորձագետին, սակայն նրանց միջև կենդանի պատ էին կազմել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն ու այլ պատգամավորներ։
Միջանցքում հրմշտոցին միացան նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ։ ՊՊԾ ծառայողները կարողացան կանխել բախման նոր ալիքը և կողմերին հեռացրին միմյանցից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

